
Էրդողանը հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը

Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատած ժամանակավոր կառավարության կազմը, հայտնում է TASS-ը:
Եվ այդպես, Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության 11 պատգամավոր: Նախարարական 2 պորտֆել կզբաղեցնեն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության, 1-ը` «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության ներկայացուցիչները:
Ընդդիմադիր կուսակցությունների 11 թեկնածուներից 8-ը հրաժարվել են մաս կազմել ժամանակավոր կառավարության՝ իրենց մերժումը պատճառաբանելով իրենց կուսակցությունների որոշմամբ: Նրանց տեղերն զբաղցեցրել են անկախ պատգամավորները:
Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնները բաժին են ընկել Տուղրուլ Թյուրքեշին, Ջևդեթ Յըլմազին, Յալչըն Աքդողանին ու Նուման Քուրթուլմուշին:
Երկրի արտգործնախարար է նշանակվել Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ներքին գործերի նախարար՝ Սելամի Ալթընոքը, պաշտպանության նախարար՝ Վեջի Գյոնյուլը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար` Ալի Ռըզա Ալաբոյունը, էկոնոմիկայի նախարար` Նիհաթ Զեյբեչկինը:
Էրդողանի գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը, որի հետ երկիրը կգնա նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններ: