Բաժիններ՝

ԵՄ ՆԳՆ ղեկավարները Բրյուսելում կքննարկեն ներգաղթյալների հետ կապված խնդիրները

Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Բրյուսելում՝ քննարկելու միգրացիայի խնդիրները՝ կապված փախստականների հոսքի ավելացման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշվում է ԵՄ-ում լյուքսեմբուրգյան ներկայացուցչության հայտարարության մեջ, նախարարները կձգտեն «ուժեղացնել եվրոպական պատասխանը» փախստականների հոսքի նկատմամբ:

Երեկ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը խիստ քննադատության է ենթարկել Հունգարիային այն բանի պատճառով, որ վերջինս Սերբիայի հետ սահմանին ուղեփակոցներ է տեղադրել: Նրա խոսքով՝ դա հակասում է համաեվրոպական արժեքներին:

Այս տարի Եվրոպայում դիտվում է ներգաղթյալների ռեկորդային հոսք: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից ԵՄ սահմանները հատել է շուրջ 300 հազար փախստական, հիմնականում՝ Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս