Չինական Տյանցզինում զոհերի թիվը հասել է 158-ի
Օգոստոսի 12-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 158 մարդու, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին ասվում է փրկարարական օպերացիայի ղեկավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Տեղի իշխանությունների տվյալով՝ զոհերի թվում կա 94 հրշեջ ու 11 ոստիկան: Անհետ կորածների թվում կա 9 հրշեջ:
Ողբերգության հետևանքով ևս մոտ 800 մարդ ստացել է վնասվածքներ: 356 տուժած դեռևս գտնվում է հիվանդանոցում, նրանցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 442 վիրավոր բուժում ստանալուց հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Պայթյունները ծագել էին լոգիստիկական «Ժույխայ» ընկերության պահեստում: Պայթյունի ալիքը վնասել էր ավելի քան 1000 ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ էր բռնկվել: Դրանից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն էր որոտացել: