Իրանը հերքել է Հորմուզի նեղուցը փակելու մասին տեղեկությունները

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նավագնացությունն այնտեղով շարունակվում է բնականոն հունով։

Գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային առանձին լրատվամիջոցների հաղորդումները մերկապարանոց է անվանել։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը միջոցներ են ձեռնարկել առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար՝ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Ավելի վաղ հաղորդվել էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի ստորագրման մասին, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում և իրավիճակի կայունացում, ներառյալ տարածաշրջանում նավագնացության հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930