Իրանը հայտարարել է իր միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակի պահպանման մասին՝ մինչև վերջնական համաձայնագրի կնքումը

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երկրի միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը կպահպանվի մինչև ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։

Դրա մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ հերքելով տեղեկություններն այն մասին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հրավիրվել է իրանական միջուկային օբյեկտներում ստուգումներ իրականացնելու համար։

Նա հավելել է, որ ըստ ԱՄՆ-ի հետ հուշագրի, Իրանը կշարունակի պահպանել միջուկային ոլորտում առկա իրավիճակը բանակցային գործընթացի ժամանակահատվածում։

Բաղային հստակեցրել է, որ արդեն իսկ ստուգվող օբյեկտներում, ներառյալ Բուշերում, տեսչական ստուգումները կշարունակվեն, սակայն մի շարք այլ օբյեկտների հասանելիությունը կախված կլինի բանակցությունների ընթացքից և արդյունքներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930