Թուրքիայում պաշտոնապես հանվել է Roblox խաղային հարթակի արգելափակումը. հասանելիությունը վերականգնվել է 680 օր անց
Թուրքիայում պաշտոնապես վերականգնվել է Roblox հանրահայտ խաղային հարթակի հասանելիությունը, որը շուրջ երկու տարի (680 օր) արգելափակված էր երկրի տարածքում։
Հարթակը փակվել էր դատարանի որոշմամբ՝ երեխաների անվտանգությանն առնչվող խնդիրների և անպատշաճ բովանդակության (կոնտենտի) պատճառով։ Կարգավորման նոր միջոցառումների ներդրումից հետո Roblox-ը կրկին հասանելի է դարձել թուրք օգտատերերի համար։
Արգելափակումը տևեց գրեթե երկու տարի, և դրա չեղարկումն առանձնահատուկ նշանակություն ունի երեխաների ու դեռահասների համար, որոնք հանդիսանում են Թուրքիայում այս հարթակի հիմնական լսարանը։

