Բաժիններ՝

Թբիլիսիում Հայաստանի 2 քաղաքացու մոտից թմրանյութեր են առգրավվել. վերջիններս ձերբակալվել են

Հայաստանի քաղաքացիներ Գառնիկ Կ-ն (1976թ. ծնված) ու Հայկ Գ-ն (1966 թ. ծնված) ձերբակալվել են Թբիլիսիում թմրամիջոցների անօրինական պահման/ձեռքբերման մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Գառնիկ Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ առգրավվել է 0,007788 գրամ «Բուպրենորֆին», Հայկ Գ-ի մոտից՝ 0,05 գրամ «Մետադոն»:

Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ նարկոլոգիական փորձաքննությունը վերջիններիս մոտ հայտնաբերել է «Մետադոնի» օգտագործման փաստ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31