Ռիկի Մարտինը կոչ է արել լատինամերիկացիներին միավորվել ընդդեմ Դոնալդ Թրամփի
Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ու կոչ է արել լատինամերիկացիներին միավորվել ընդդեմ Թրամփի:
«Այն փաստը, որ այնպիսի մարդ, ինչպիսին է Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, լկտիություն ունի ամեն օր հետապնդել լատինամերիկյան համայնքը, արյունս ստիպում է եռալ: Ինչո՞ւ է նա մտածում, որ իրավունք ունի աբսուրդ, անիմաստ ու բռի մեկնաբանություններ անել մեր հասցեին: Հենց ամենասկզբից նրա մտադրությունները հասկանալի էին՝ ստել ու վիրավորել մեզ, որպեսզի մնա հասարակության ուշադրության կենտրոնում»,- գրել է երգիչն իր բլոգում:
Երգիչը կոչ է արել ԱՄՆ-ի լատինամերիկացիներին միավորվել՝ հակազդելու նրա քսենոֆոբիային: «Եկեք ապացուցենք, որ լատինամերիկացիները նույնպես արժանապատվություն ունեն: Եկեք չհանդուրժենք քաղաքական գործիչների, որոնք ճանաչում են ձեռք բերում վիրավորանքներով»,- կոչ է արել նա:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Թրամփը նախագահական քարոզարշավի հենց սկզբից չի իջնում տաբլոիդների էջերից՝ իր սկանդալային հայտարարությունների պատճառով:
Նախօրեին նա իր մամլո ասուլիսից վռնդել էր իսպանալեզու Univision հեռուստաալիքի լրագրող Խորխե Ռամոսին: