![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն ու Մեդվեդևը համատեղ մարզվել են ու նախաճաշել
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/150830160214_putin_medvedev_6_624x351_reuters_nocredit.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առավոտյան մարզումների ժամանակ լուսանկարվել են Սոչիի կառավարական նստավայրում:
Մարզումների տեսանյութում ու լուսանկարներում, որոնք տեղադրվել են նաև Կրեմլի կայքում, պատկերված են Ռուսաստանի ղեկավարները մարզական հագուստներով մարզվելիս: Ավելի ուշ վերջիններս նախաճաշել են՝ ինքնուրույն բարբեքյու պատրաստելով:
Պուտինը Ռուսաստանում մաչոյի իմիջ ունի ու ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել ձկնորսությունից, ձիավարությունից, որսորդությունից՝ լուսանկարներում հաճախ երևալով մինչև գոտկատեղը մերկ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայիս ֆոտոսեսիան արդեն տպավորություն է գործել ռուս օգտատերերի վրա, բլոգերներն ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն ու տարբեր ենթադրություններ անում՝ կապված այդ ֆոտոսեսիայի հրապարակման հետ: