
Մայորկայում բացահայտվել է մարմնավաճառ-գողերի ցանց

Իսպանիայի Մայորկա կղզում՝ Մագալուֆե զբոսաշրջային քաղաքում, հայտնաբերվել է թեթև վարքի տեր կանանց ցանց, ովքեր թալանել են իրենց զոհերին, հայտնում է LifeNews-ը:
Գործի դնելով էլեկտրաշոկերներ՝ մարմնավաճառները իրենց զոհերի մոտից խլում էին ժամացույցները, ապարանջաններն ու մատանիները: Որոշ գողացված իրերի արժեքը հասնում էր մինչև 7 հազար եվրոյի:
Ոստիկանները կալանավորել են 11 կնոջ: Նրանց մեղադրում են ավազակային գողության մեջ:
Իրավապահների հաղորդմամբ՝ բոլոր աղջիկները ծագումով Նիգերիայից են, ոմանք Մայորկայում են գտնվում անօրինական եղանակով: Սովորաբար նրանք մոտեցել են գինովցած տղամարդկանց, առաջարկել մատուցել սեքսուալ ծառայութուններ:
Mirror-ի հաղորդմամբ՝ մարմնավաճառները բավական կոպիտ են վարվել իրենց զոհերի հետ: