
ՀԱԿ-ը վարչության նիստ է անցկացրել

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Վարչությունը լսել է Կոնգրեսի Կրթության և մշակույթի հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արշակ Բանուչյանը:
Նիստում քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը` մասնավորապես սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը և դրան ուղղված հետագա քայլերը:
ՀԱԿ