Բաժիններ՝

Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել կրել «նորմալ ներքնազգեստ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել տնտեսական դժվարին վիճակում աջակցել հայրենական արտադրողներին:

Լուկաշենկոն բելառուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին դիմել է բելառուսներին՝ կոչ անելով գնել հայրենական արտադրողի հագուստն ու հանգստանալ հայրենիքում: «Ջուրը կբավականացնի»,- ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է TUT.by-ը:

Ինչ վերաբերում է հագուստին, ապա, ըստ նրա, նորաձևության հետևից վազելը կարևոր չէ, այլ կարևոր է «բելառուսկան նորմալ ներքնազգեստ, հագուստ կրելը»:

1764861_20150828212929
Նա դատապարտել է երիտասարդությանը, ովքեր կրում են պատառոտված ջինսեր: «Այն, ինչով մենք կամաչեինք դուրս գալ փողոց, հիմա կրում են»,- ասել է նա:

Լուկաշենկոյի խոսքով՝ երկրում զարգանում է բամբակյա արտադրանքի ոլորտը: «Մենք ունենք մաքուր արտադրանք, մենք ԳՕՍՏ-երը պահել ենք: Չէ՞ որ սնունդն ու հագուստը մարդու առողջությունն են: Հարկավոր չէ «Գուչչի»»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

1764862_20150828212929

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս