ԼՂ անկախության ճանաչումը կարող է բերել վտանգավոր ռազմական պատասխանի Ադրբեջանի կողմից. Ջեյմս Ուորլիք

ԼՂ անկախության ճանաչումը կարող է բերել վտանգավոր ռազմական պատասխանի Ադրբեջանի կողմից, Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Թե´ Հայաստանը, թե´ Ադրբեջանը պարտավորվել են ձեռնարկել քայլեր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք հավաստիացնում ենք նրանց մեր տրամադրվածության մեջ՝ շարունակել աշխատանքը կողմերի հետ բանակցությունների հիման վրա»,- ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության մակարդակը բարձր է, ու ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանգեցնել նոր էսկալացիայի:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին, որպեսզի հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ու պատրաստվեն նրանց հաջորդ հանդիպմանը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կօգնի առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում ու իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը կայունացնելու հարցում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս