Բաժիններ՝

Բեռլինն ու Բրյուսելը ծրագրում են հարկ սահմանել՝ հօգուտ փախստականների. ԶԼՄ-ներ

Բեռլինն ու Եվրահանձնաժողովը քննարկում են հնարավորությունը՝ եվրոպական նոր հարկ սահմանել փախստականների օգտին, հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ առանց աղբյուրների հղում կատարելու:

Պարբերականը նշում է, որ համապատասխան խորհրդատվությունները դեռ կատարվում են ոչ պաշտոնական մակարդակում, սակայն նոր հարկի անվանումն արդեն հայտնի է՝ հարկ փախստականների հետ համերաշխության համար:
Համաձայն պլանների՝ այդ հարկը կարող է գանձվել նավթի ու նավթամթերքի արդյունահանման ու ներկրման հարկերի բարձրացման հաշվին ու ուղղակիորեն կուղղվի Եվրամիության բյուջե:
Այդկերպ հավաքված միջոցները ծրագրվում է օգտագործել Եվրոպա անօրինական ներգաղթյալների հոսքը զսպելու համար՝ այն երկրներում կյանքի որակը բարելավելու համար, որտեղից հիմնականում Եվրոպա են գալիս փախստականները ու Եվրամիության արտաքին սահմաններն ամրապնդելու համար:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հրաժարվել է հաստատել կամ մերժել այդ հաղորդագրությունը: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Եվրոպային հարկավոր են հավելյալ ֆինանսական միջոցներ՝ ամրապնդելու ԵՄ սահմանները:

«Այդ խնդրի լուծումը ունի առաջնային նշանակություն, ու պետք է տեսնել, թե ինչպես կարող ենք այդ հարցը լուծել»,- ասել է նախարարը նախօրեին Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի համաժողովի կուլիսներում, որն անցկացվում էր Պերուի մայրաքաղաք Լիմայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս