Բաժիններ՝

Անկարայում պայթյունները կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը

Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունները որակվել են ահաբեկչություն:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյուններից նվազագույնը մեկը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Anadolu գործակալության թղթակիցը, ով գտնվում է ողբերգության վայրում, հայտնել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին, որոնց մարմինները գտնվում են երկաթուղային կայարանի մերձակայքում:

151010084317_ankara_sinan_640x360_sinanonus_nocredit

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչության զոհ է դարձել նվազագույնը 20 մարդ: Վիրավորների հստակ թիվը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ պայթյունները որոտացել են երկաթուղային կայարանի էստակադայի տակ, որտեղով անցնում էին «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» միտինգի անդամները:
Պայթյունները տեղի էին ունեցել այն հրապարակի հարևանությամբ, որտեղ պետք է անցկացվեր միտինգը: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի կառավարության միջև ծագած կոնֆլիկտը:

Միտինգի կազմակերպիչն էր Պետական ոլորտի աշխատողների արհմիությունների համադաշնությունը: Կազմակերպիչները չեղյալ են հայտարարել այն՝ կոչ անելով մյուս քաղաքներից եկած մարդկանց վերադառնալ իրենց տները:
Պայթյունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս