Բաժիններ՝

«Նախ՝ մենք կավերենք Սիրիան, հետո՝ Ռուսաստանը». ԴԱԻՇ-ի զինյալները Դամասկոսի պատերին սպառնալից գրություններ են թողնում Ռուսաստանի հասցեին

Դամասկոսի արվարձաններից մեկում, որը մի ժամանակ գրավել էին ԴԱԻՇ-ի զինյալները, Սիրիայի կառավարական զորքերը պատերի տներին հայտնաբերել են գրություններ ռուսերենով ու արաբերենով՝ ուղղված Ռուսաստանի հասցեին, հայտնում է LifeNews-ը:

Սիրիացի զինվորականները բացատրել են, որ Դարայե փողոցում նախկինում գտնվել են ահաբեկիչների դիրքերը, որոնք երկիր էին ժամանել Հյուսիսային Կովկասից: Կառավարական բանակի զինվորները կարդացել ու թարգմանել էին արաբերեն գրությունները:

«Նախ՝ մենք կավերենք Սիրիան, հետո Ռուսաստանը, իսկ հետո կհասնենք մինչև Չինաստան»,- գրությունը թարգմանել են զինվորականները LifeNews-ի թղթակցի համար:
Նկարահանող խումբը նաև հայտնաբերել է ռուսերենով գրություն, որտեղ գրված է եղել «Մա´հ Ռուսաստանին»: Նշվում է, որ զինվորականները սկսել են ջնջել «մահ» բառը:
Նշվում է, որ սիրիական բանակը Դամասկոսի հարավարևելյան արվարձաններում ոչ միայն հետէ մղում ծայրահեղականների հարձակումները, այլև ճակատի որոշ հատվածներում անցնում է հարձակողական գործողությունների:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս