Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը մեկնել է Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:

Իրակլի Ղարիբաշվիլին Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևն ու այլ պաշտոնատար անձինք:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ցանկություն էր հայտնել իր երկրի կողմից ավելի շատ ռուսական գազ գնել:

Գործակալությունը ենթադրություն է հայտնում, թե Ղարիբաշվիլիի այցը կարող է կապված լինել Վրաստան ադրբեջանական գազի մատակարարման բանակցությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս