Վրաստանում առաջին անհրաժեշտության դեղերի գները կնվազեն

Վրաստանում այս աշնանը կնվազեցվեն 200 դեղամիջոցների գները, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Առաջին անհրաժեշտության դեղամիջոցների գները պետք է նվազեցվեին արդեն այս սեպտեմբերին:

«Ցավոք, դեղերի գների նվազմամբ չի զբաղվում առողջապահության նախարարությունը, սակայն մենք ձեռնարկում ենք այն քայլերը, որոնք անպայման հանգեցնելու են առաջին անհրաժեշտության դեղամիջոցների գների նվազման»,- լրագրողներին հայտնել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարը:

Մասնավորապես, խոսքն այն դեղամիջոցների մասին է, որոնք առավել հաճախ են օգտագործում Վրաստանի բնակիչները՝ դրանք զարկերակային բարձր ճնշումը, դիաբետը կարգավորող դեղերն են:

Տեսանյութեր

Լրահոս