Բաժիններ՝

Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատել է Իդլիբից ոչ հեռու գտնվող հովիտը

Սիրիացի զինվորականներն ամբողջությամբ ազատել են Կըն հովիտը, որը գտնվում է Իդլիբից 25 կմ հեռավորության վրա: Հովիտը գտնվում էր «Ան-Նուսրա» ճակատի հսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ն:

Այս մասին հայտնել է Սիրիայի բանակի գեներալ Սամիր Սուլեյմանը:
«Ամբողջությամբ ազատագրվել է Կըն հովիտը Համա նահանգի հյուսիում: Այստեղ տեղակայված են մոտ տասնյակ բնակավայրեր: Մեր ճնշման ներքո զինյալները հեռացել են»,- ասել է նա:

Մինչ այդ, Սուլեյմանը հավելել է, որ որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Ալ-Բասխայում, հայտնաբերվել են ստորերկրյա անցումներ, որտեղ կարող են թաքնվել գրոհայինները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ ազատագրել են Ալ-Բասխա քաղաքը, որը գտնվում է Համա նահանգի հյուսիսում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս