Բաժիններ՝

Սիրիայում օպերացիայի խնդիրը ոչ թե համաշխարհային առաջատար դիրքեր գրավելն է, այլ ահաբեկչության դեմ պայքարը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, թե Սիրիայում Մոսկվայի օպերացիան չի կարելի անվանել մարտահրավեր՝ ուղղված ԱՄՆ-ի առաջնության դեմ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Դրան ի պատասխան՝ Կրեմլից այսպես են պատասխանել. «Արաբական հանրապետությունում օպերացիայի խնդիրը ոչ թե հանուն համաշխարհային առաջնության է, այլ պայքարն ահաբեկչության դեմ ու Սիրիան՝ որպես մեկ պետություն պահպանելը»:

Պեսկովի խոսքով՝ գլխավորն այն ջանքերն են, որ Ռուսաստանը գործադրում է ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական ու ծայրահեղական դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս