Բաժիններ՝

Անկարայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի. հրապարակվել են պայթյունների տեսագրությունները

Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս տվյալներն այսօր հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

«Դեռևս չճշտված տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել երկու պայթյուն Անկարայի երկաթուղային կայարանի դիմաց, որտեղ հավաքվել էին միտինգի մասնակիցները: Առկա տվյալների համաձայն՝ 30 մարդ զոհվել է, 126 քաղաքացի տուժել: Տուժածները շարունակում են բուժում ստանալ քաղաքի տարբեր հիվանդանոցներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Անկարայում պայթյունները որոտացել էին այն ժամանակ, երբ կայարանի երկու մուտքերի մոտ հավաքվել էին քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության կողմնակիցները՝ մասնակցելու Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից կազմակերպված միտինգին: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը:

Ականատեսների խոսքով՝ պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Տեղի ունեցածի կապակցությամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրավիրել է երկրի ազգային անվտանգության նիստ:

https://www.youtube.com/watch?t=8&v=GwzYRl7Hp0o

 

https://www.youtube.com/watch?v=RdWZz7YSNOE

https://www.youtube.com/watch?v=L2_ytpyZJ58

https://www.youtube.com/watch?v=tELVpGqnnVM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս