Պահուստային հիմնադրամի միջոցները կարող են սպառվել 2017թ. ՌԴ ֆինանսների նախարարություն

Ռուսաստանի պահուստային հիմնադրամների միջոցները կարող են սպառվել 2017-2018թթ. նման ծախսերի տեմպերի պարագայում, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Բյուջեի նման պակասուրդի պայմաններում, այն ավելացնելու սահմանափակ ռեսուրսներով, երբ արտաքին շուկաներ չունենք, ներքին շուկաներն էլ սահմանափակ են, ու եթե մեր պակասուրդով փոշեծծենք մեր վերջին ֆինանսական ռեսուրսները, ապա մասնավոր ոլորտում խոսել զարգացման, ներդրումների մասին, անհնար կլինի»,- ասել է Նեստերենկոն:

Այս տարվա ապրիլին Պահուստային հիմնադրամի ու Ազգային բարեկեցության հիմնադրամի պահուստների դատարկման մասին նախազգուշացրել էր նաև գերատեսչության ղեկավար Անտոն Սիլուանովը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ ֆինանսնսների նախարարությունը ակնկալում է Պահուստային հիմնադրամի կրճատում 2015 թվականի վերջին՝ մինչև 3,379 տրլն ռուբլի, 2016-ի վերջին՝ մինչև 1,249 տրլն ռուբլի:

Տեսանյութեր

Լրահոս