Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարկավոր է պահպանել մինչև մինսկյան համաձայնագրերի կատարումը. Մերկել և Քեմերոն

ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցները հարկավոր է պահպանել մինչև մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարումը, կարծում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Այս մասին հայտնել է Բրիտանիայի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը երեկ կայացած երկու քաղաքական գործիչների հանդիպումից հետո:

«Վարչապետը ողջունել է առաջընթացը, որին կանցլեր Մերկելն ու նախագահ Օլանդը հասան «նորմանդյան քառյակի» շրջանակում: Երկու երկրներն էլ ընդգծել են Ուկրաինային ֆինանսական ու պրակտիկ օգնության տրամադրման անհրաժեշտությունը: Նրանք համամիտ են, որ ԵՄ-ն պետք է պահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, մինչ Մինսկի համաձայնագրերը չկատարվեն»,- ասված է Դևիդ Քեմերոնի գրասենյակի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Սիրային, ապա քաղաքական գործիչները կարծում են, որ հարկավոր է սերտորեն համագործակցել՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս