Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում երեկ տեղի է ունեցել Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Վալերի Նեմովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է LifeNews-ը:
«Ես որոշել եմ գալ ՀՀ, ապրել այստեղ ոչ թե այն պատճառով, որ հիմար եմ, այլ լավատես եմ, որ դա կախված չէ Կառավարության և սահմանադրական փոփոխությունների հետ: Մենք արժանանում ենք այն կառավարությանը, որին արժանի ենք: Իմ քննադատությունն ուղղված է քաղաքացիական հասարակությանը, որը հաճախ այդքան էլ քաղաքացիական չէ, ավելի ներգրավված պետք է լինել»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ սա դինամիկ գործընթաց է և կտեսնենք՝ ինչ տեղի կունենա ապագայում:
Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին ու Իլհամ Ալիևն ստորագրել են երկկողմ հարաբերությունների խորացման մասին հռչակագիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ընդդիմադիրներն, ըստ էության, պնդում են, որ դա աշխարհի վերջն է եւ, իհարկե, բավարար հիմք է, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, իրենք գան իշխանության, փրկեն ազգը եւ, ինչու չէ՝ ողջ մարդկությունը: Իշխանությունն էլ ասում է՝ ուշադրություն մի դարձրեք, դատարկ բան է, ինչ-որ կաշառված եվրապատգամավորներ հավաքվեցին մի քանի հոգով, ինչ-որ թուղթ գրեցին, որը ոչ մի իրավական ուժ չի ունենա:
Գերմանիայի ոստիկանության տվյալով՝ երկրի հարավում գնացքը երկաթուղային անցման ժամանակ բախվել է բեռնատարին, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում հնարավորությունը, թե Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ տեղադրված լինել, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«Սահմանադրության նախագծում «երիտասարդ թոշակառու» չդառնալու նախագահի ցանկությունը փնտրելը հիմք չունի»,- այս մասին այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել «երիտասարդ թոշակառու դառնալու» ճակատագրից:
Ֆրանսիացի հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագիրը իր էջերում զետեղել է երկու ծաղրանկար, որոնք առնչվում են Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին, հայտնում է RIA Novosti-ն:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը նախօրեին Փարիզում ընդունեց ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:
«Անկախ այն բանից՝ բանաձեւն ազդեցություն կունենա, թե ոչ, այդպիսի հայտարարությունները համարում եմ բացասական, որովհետեւ նրանք նվաստացնում են ԵԽԽՎ-ի դերը: Այսինքն, եթե նրանք ուզում են ԵԽԽՎ-ում արժեք եւ հեղինակություն ունենալ, նրանք չպետք է այդպիսի հայտարարություններով վիրավորեն Եվրախորհուրդին եւ նվաստացնեն նրա դերը»,- պատասխանեց նա:
Ներկայումս հայտարարությունների մակարդակում ակնհայտ է դառնում, որ Եվրոպական միությունը հասկացել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները և մնում է, ընդունելով Հայաստանի առաջարկները, վերջնական տեսքի բերել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը մեկ այլ անվան ներքո։ Իսկ կհաջողվի՞ արդյոք ստորագրել թարմացված Ասոցացման համաձայնագիրը, պարզ կդառնա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
«Գործող Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ լիազորությունը թողնելով հանրային իշխանության մարմինների վրա. իրենք կարող են նախաձեռնել, իրենք էլ՝ նշանակել, ընտրական ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ չեն կարող: Սահմանադրության այս նախագծի դրական կողմերից մեկը դա է»,- ասում է Գևորգ Դանիելյանը:
«Նոր Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական հեռանկար է ուրվագծում երկրների համար, այսինքն` դա հնարավորություն կտա ազատություն, ինքնիշխանություն զարգացնել, բայց երկրի իշխանություններին անհրաժեշտ կլինի ռազմավարություն` պահպանելու համար արդյունքները, քանի որ հնարավորությունը դեռ իրողություն չէ»։
Մեքսիկայի գերագույն դատարանը թույլատրել է մասնավոր անձանց աճեցնել ու օգտագործել մարիխուանա անձնական օգտագործման նպատակով, սակայն այդ թմրանյութի լիատարար օրինականացման մասին խոսք չի գնում, հայտնում է The New York Times-ը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) տեղեկացրել է իր կողմից ավելի վաղ հայտարարված՝ Թուրքիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մորատորիումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով քրդամետ հեռուստաալիքներին ու գործակալություններին:
Human Rights Watch-ը Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին է ներկայացրել Ադրբեջանում տիրող վիճակի մասին հուշագիր, որը այդ երկրում տիրող իրավիճակի մասին հաշվետվություն է ներկայացնում, հայտնում է contact.az-ը:
Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք ավելի վաղ հանդես էին գալիս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերում, նոր կուսակցություն են ստեղծել, հայտնում է Interfax-ը:
Ֆրանսիան որոշել է հետևել Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների օրինակին ու կասեցրել է ավիահաղորդակցությունը եգիպտական Շարմ-էլ-Շեյխի միջև, քանի որ կարծում է, թե հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռում ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները գնդակահարել են 6 տարեկան մի երեխայի ու ծանր վիրավորել նրա հորը:
Ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ նավեր ուղարկել, որոնք կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ մղվող օպերացիաներին, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներից հետո:
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը, որի հետևանքով մահացել է Հայաստանի 8 քաղաքացի, եղել է ղեկին քնած վարորդը, այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցի շրջանակում մեկնել է Վրաստան, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Ներկայում հիմքեր չկան հնչեցնելու А321-ի կործանման թեկուզ մեկ վարկած որպես առավել հավանական, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռոսավիացիան» ուսումնասիրում է ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները:
Սա այն անհավանական պահն է, երբ ողջ մնացած երեխան դուրս է բերվում Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան կործանված բեռնատար ինքնաթիռից, գրում է The Daily Mail-ը։
Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Անկարայի պլանների մասին՝ մոտ օրերս ռազմական օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմմ հայտնում է Anadolu գործակալությունը:
ԴԱԻՇ-ի զինյալները որպես պատանդ պահում են գերմանացի հղի լրագրողին՝ նրան ազատելու դիմաց Գերմանիայից պահանջելով 6 մլն եվրո փրկագին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Ինչպես հայտնում է LifeNews-ի թղթակիցը, որը եղել է Սանկտ Պետերբուրգ-Շարմ-էլ-Շեյխ ուղևորվող ինքնաթիռի տարհանվող ուղևորների թվում, օդանավակայանում բուքսիր կատարողը կոտրել է շասսիի առջևի կանգնակը:
«Ընթացքը ցույց է տալիս, որ զեկույցը կքվեարկվի ԵԽԽՎ-ում և կընդունվի, սակայն մինչ այդ՝ ի՞նչ կփոխվի դժվար է ասել, հայաստանայն պատվիրակությունն ինչ քայլերի կդիմի մինչ այդ՝ չեմ կարող ասել»:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմի» հետ՝ սվոփ-ռեժիմով գազի առուվաճառքի պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Այս մասին Report-ին հայտնել են SOCAR-ից: