ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի քննարկում Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը, սակայն կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին: Այս մասին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։

Ռյուտեի խոսքով՝ Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման հարցը քննարկվում է դաշնակիցների շրջանում և Եվրոպական միությունում։

«Սրանք քննարկումներ չեն, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում քաղաքական մակարդակով։ Սրանք քննարկումներ են, որ ներկայում անցկացվում են ԵՄ-ի շրջանակներում։ Իհարկե, մենք հետևում ենք այդ քննարկումներին, և մենք կաջակցենք դրանց այնտեղ, որտեղ կարող ենք», – վստահեցրել է նա։

Ռյուտեն հավելել է, որ Ռուսաստանի ծավալած պատերազմն արդեն ընթանում է հինգերորդ տարին, և Ուկրաինային օգնության տրամադրումն առաջնահերթություն է մնում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցույց է տալիս, որ «Ռուսաստանի ռազմական մեքենան անհաղթելի չէ», և ռազմաճակատում դինամիկան փոխվում է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այս առավելությունը պահելու համար հարկավոր է շարունակել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930