Բաժիններ՝

Քուրդ զինյալները չեղյալ են հայտարարել Թուրքիայում ռազմական գործողություններ չիրականացնելու մասին մորատորիումը

«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) տեղեկացրել է իր կողմից ավելի վաղ հայտարարված՝ Թուրքիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մորատորիումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով քրդամետ հեռուստաալիքներին ու գործակալություններին:

PKK-ի քաղաքական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «ստեղծված պայմաններում մորատորիումին միակողմանի կարգով հետևելու իմաստ չկա»:
«Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին հարձակումներից հետո այն կորցրեց իր ուժը ու հեռու է ինչ-որ արդյունքի բերելուց: Մՙեր ժողովուրդը պետք է ակտիվացնի հակազդեցությունը»,- ասվում է PKK-ի քաղխորհրդի հայտարարության մեջ:
Կուսակցությունը միակողմանի կերպով հայտարարել էր ռազմական գործողություններից հրաժարվելու մասին դեռ հոկտեմբերի 9-ին՝ Անկարայի խոշոր ահաբեկչության իրականացումից 1 օր առաջ:

Մորատորիումը նվիրված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 1-ին:
PKK-ն նշել է, որ դրանից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացահայտ հայտարարել է, որ «չի փոխելու պատերազմ վարելու իր քաղաքականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս