Ավետիք Իշխանյանը նախընտրում է՝ Սերժ Սարգսյանը դրժի իր խոստումը և վարչապետ դառնա

Եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախընտրում է, որ Սերժ Սարգսյանը դրժի իր խոստումը և վարչապետ դառնա, եթե ՀՀԿ-ն անցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այսօր «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննրակման ժամանակ Ավ. Իշխանյանն ասաց, որ, եթե որևէ կուսակցություն իշխում է, ապա հենց կուսակցության ղեկավարը պետք է լինի վարչապետ՝ ինչպես ընդունված է խորհրդարանական երկրներում: Ըստ նրա՝ հակառակ դեպքում՝ կառաջանա ստվերային իշխանություն:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին՝ նշեց, որ իրականում վարչապետ դառնում են խորհրդարանում մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները: Նա դժվարացավ, սակայն, ասել, թե ինչպիսին կլինեն զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30