Բաժիններ՝

Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են հարաբերությունների խորացման մասին հռչակագիր

Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին ու Իլհամ Ալիևն ստորագրել են երկկողմ հարաբերությունների խորացման մասին հռչակագիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հռչակագիրը նախատեսում է քաղաքականության, անվտանգության, առևտրի ու էկոնոմիկայի, տրանզիտի, մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացում:

Հռչակագրում նշվում է, որ կողմերը կշարունակեն ռազմավարական երկխոսությունը տարածաշրջանային ու գլոբալ հարցերում, կուժեղացնեն համագործակցությունը ՄԱԿ-ում, մասնագիտացած մարմիններում ու ինստիտուտներում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՎՈՒԱՄ-ում, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերում, կխթանեն փորձագետների ու հետազոտական ինստիտուտների սերտ կապերը, կուժեղացնեն ջանքերը հակամարտությունների կարգավորման ու խաղաղության ու անվտանգության հաստատման հարցերում, կընդգծեն Աբխազիայում, Ցխինվալում ու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների արագ կարգավորման անհրաժեշտությունը, կխորացնեն համագործակցությունը տնտեսական ոլորտում, կնպաստեն ներդրումների աճին:

Կողմերը պայմանավորվել են նաև ուժեղացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում ու ռազմատեխնիկական զարգացման հարցերում:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցի շրջանակում մեկնել է Վրաստան:

Ալիևի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի նոյեմբերի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս