Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հակամարտության դեպքում Գերմանիան և Լեհաստանն իրենց ռազմական կարողությունները կտրամադրեն զորքերն արևելք տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գերմանիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն են։ Պաշտպանության անհրաժեշտության դեպքում մեր երկրների միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր զինվորներ կտեղափոխվեն արևելք՝ ինչպես Լեհաստան, այնպես էլ Բալթյան երկրներ», – հայտարարել է Վադեֆուլը գերմանա-լեհական համաժողովում։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Լեհաստանը կձևավորեն ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանության և զսպման հիմքը։ Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է երկրների միջև պաշտպանական համաձայնագրի թարմացման կարևորությունը։

«Այն (խմբ.՝ համաձայնագիրը) ներուժ է բացում պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը խորացնելու համար այնպես, ինչպես դա պետք է լինի մերձավոր հարևանների և դաշինքի դաշնակիցների միջև։ Եվ այն մեզ ավելի  սերտորեն է կապում համատեղ զորավարժություններում, հատկապես Բալթիկ ծովի տարածաշրջանում», – հավելել է Վադեֆուլը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի կուտակման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930