«Մենք արժանանում ենք այն կառավարությանը, որին արժանի ենք». Ռիչարդ Կիրակոսյան

«Կարևորը սահմանադրական բարեփոխումների վերջնարդյունքն է»,- «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային Ուսումնասիրությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացում կարևոր է վերջնական արդյունքը: Սակայն, ըստ նրա, հիասթափեցնող է, որ գործընթացը լուծում և պատասխան չի տալիս առկա հարցերին: «Ես որոշել եմ գալ ՀՀ, ապրել այստեղ ոչ թե այն պատճառով, որ հիմար եմ, այլ լավատես եմ, որ դա կախված չէ Կառավարության և սահմանադրական փոփոխությունների հետ: Մենք արժանանում ենք այն կառավարությանը, որին արժանի ենք: Իմ քննադատությունն ուղղված է քաղաքացիական հասարակությանը, որը հաճախ այդքան էլ քաղաքացիական չէ, ավելի ներգրավված պետք է լինել»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ սա դինամիկ գործընթաց է և կտեսնենք՝ ինչ տեղի կունենա ապագայում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս