Մեքսիկացիներին թույլատրվել է անձնական նպատակներով մարիխուանա աճեցնել
Մեքսիկայի գերագույն դատարանը թույլատրել է մասնավոր անձանց աճեցնել ու օգտագործել մարիխուանա անձնական օգտագործման նպատակով, սակայն այդ թմրանյութի լիատարար օրինականացման մասին խոսք չի գնում, հայտնում է The New York Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը, չնայած դատարանի քրեական գործերով պալատը, ըստ էության, չի փոխում երկրում գործող թմրանյութերի օրինականացման օրենքը, սակայն հիմք է ստեղծում դրա հետագա մեղմացման համար:
Բացի այդ՝ Մեքսիկայում ընդունված օրենքը Լատինական Ամերիկայի երկրներում վերջին շրջանում դիտվող ընդհանուր միտումի մաս է կազմում: Այսպես, օրինակ՝ մարիխուանան օրինականացվել է Ուրուգվայում, իսկ Չիլիում թույլատրվել է այն աճեցնել բժշկական նպատակներով: