ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է A321-ի մասին Charlie Hebdo-ի ծաղրանկարներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում անդրադարձել է ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարներին, որոնք վերաբերում էին Եգիպտոսում կործանված ռուսական А321-ին: «Ինչ-որ մեկը դեռ Շառլի՞ է»,- գրել է նա սոցցանցի իր էջում, հայտնում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ ամսագիրը հրապարակել է երկու ծաղրանկար՝ նվիրված Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին:
Առաջին ծաղրանկարում պատկերված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի ահաբեկիչ, ով բռնել է գլուխը՝ այն ինքնաթիռի բեկորներից պաշտպանելու նպատակով: Ծաղրանկարին կից կա նաև մակագրություն, որի բովանդակությունը հետևյալն է. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծումը»:
Երկրորդ ծաղրանկարի վրա պատկերված է գանգ՝ արևապաշտպան ակնոցով, իսկ դրա հետևում կործանված ինքնաթիռն է: Ծաղրանկարի վրայի գանգը հայտարարում է, որ պետք է թռչեր Air Cocaine-ի չվերթով: