Բաժիններ՝

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին չի կարողացել զսպել արցունքները Մեսսիի պատմական հեթ-տրիկից հետո

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խիստ հուզական արձագանք է տվել Լիոնել Մեսսիի հեղինակած հեթ-տրիկին աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Ալժիրի դեմ խաղում (3-0):

«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվողը հեղինակել է առաջին տուրի հանդիպման բոլոր երեք գոլերը: Երրորդ դիպուկ հարվածից անմիջապես հետո հեռարձակող տեսախցիկները ֆիքսել են «Ալբիսելեստեի» գլխավոր մարզչին՝ արցունքն աչքերին: Սկալոնիի հուզմունքն ակնհայտ էր նաև 80-րդ րոպեին, երբ նա արտասվելով գրկեց փոխարինման եկող հանդիպման հերոսին:

Նշենք, որ այս խաղից հետո Մեսսին իր գոլերի քանակն աշխարհի առաջնություններում հասցրել է 16-ի՝ այս բացարձակ ցուցանիշով հավասարվելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին և կիսելով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը։ Բացի այդ, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը դարձել է մունդիալների պատմության ամենատարեց խաղացողը, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930