Բաժիններ՝

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մենախաղում հաղթանակ են տարել  Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով:

Իսկ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին:

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, Ավետիք Ղազարյանը վնասվածք է ստացել, իսկ զուգախաղում առավելության են հասել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930