ԱՄՆ-ում ոստիկանները 6-ամյա տղայի են գնդակահարել

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները գնդակահարել են 6 տարեկան մի երեխայի ու ծանր վիրավորել նրա հորը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դեպքը տեղի է ունեցել Մարքսվիլ քաղաքում:

Վարորդը՝ տեղի բնակիչներից մեկը, հրաժարվել է կանգ առնել ոստիկանության ցուցումով ու փորձել է թաքնվել, սկսվել է հետապնդում:
Հեռանալով հետապնդումից՝ վարորդը փակուղի է մտել, ինչից հետո մեքենան շրջել է ոստիկանների կողմը, որոնք կրակ են բացել վերջինիս ուղղությամբ: Սպանվել է վարորդի որդին՝ 6-ամյա Ջերեմի  Մարդիսը:

Բժիշկների տվյալով՝ տղան մահացել է գլխի ու որովայնի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներից:
Ոստիկանները բացատրել են, որ երեխան պատահաբար է հայտնվել կրակի գծում:
Հայտնի չէ, թե ինչու է ոստիկանությունը փորձել կասեցնել տղամարդուն:

Տեսանյութեր

Լրահոս