ՀՕՊ–ը 5 ժամում 72 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ
Հակաօդային պաշտպանության միջոցները 5 ժամում 72 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 9։00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 72 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Ռյազանի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:

