Բաժիններ՝

Ֆրանսիան ևս չեղյալ է հայտարարել դեպի Շարմ-էլ-Շեյխ բոլոր ավիաչվերթները

Ֆրանսիան որոշել  է հետևել Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների օրինակին ու կասեցրել է ավիահաղորդակցությունը եգիպտական Շարմ-էլ-Շեյխի միջև, քանի որ կարծում է, թե հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռում ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, իշխանությունները ստիպված են նման քայլի գնացել՝ ապահովելու ֆրանսիացի քաղաքացիների անվտանգությունը:
«Դիտարկվել են Սինայի թերակղզու անապատում ռուսական ինքնաթիռի աղետի հետևանքները: Այսուհետ չկա ոչ մի ուղիղ չվերթ Շարմ-էլ-Շեյխի ու Ֆրանսիայի միջև»,- ասված է Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդեռլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել կասեցնել հոլանդական բոլոր ավիաընկերությունների թռիչքները դեպի Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ զբոսավայր ու դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու հյուսիային հատվածով մինչև նվազագույնը նոյեմբերի 8-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս