Դոմոդեդովոյում հրաժեշտ են տվել Եգիպտոսում կործանված А321-ի օդաչուին
Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում երեկ տեղի է ունեցել Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Վալերի Նեմովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է LifeNews-ը:
Չնայած ուշ ժամին՝ այն տան մոտ, որտեղ բնակվում էր օդաչուն, հավաքվել է մոտ 100 մարդ: Շատերն իրենց հետ բերել էին ծաղիկներ, պսակներ, մյուսները կանգնել են՝ ձեռքերում բռնած մոմեր:
Նրա նախկին գործընկերները, որոնք եկել էին հրաժեշտ տալու իրենց ընկերոջը, Վալերիին բնութագրել են որպես բարի ու կարեկից մարդու, նշել նրա բարձր պրոֆեսիոնալիզմը՝ պնդելով, թե օդաչուն չէր կարող երկնքում սխալ գործել:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել օդաչուի կինն ու որդին, նրա ազգականները: Նրանք երկինք 7 սպիտակ փուչիկ են ուղարկել՝ ի նշան ինքնաթիռի անձնակազմի 7 անդամների:
Դոմոդեդովոյից, որտեղ ապրել է օդաչուն, մարմինը կտեղափոխեն Վոլգոգրադի մարզ, որտեղ էլ կհուղարկավորեն:
https://www.youtube.com/watch?v=bPhhDRABvXM