Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 18-ի բողոքի ակցիաները գերազանցապես կրել են խաղաղ բնույթ:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:
Հանձնաժողովին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին հանձնաժողովում ընթանում է սահմանադրական փոփոխություններին ուղղված գաղափարների հավաքագրում. հանձնաժողովի անդամները ներկայացնում են գաղափարներ, թե ինչը կարելի է փոխել գործող Սահմանադրության մեջ և ինչպես:
Մայիսին ԱՄՆ պետպարտքի առավելագույն սահման էր հաստատվել 16.7 տրիլիոն դոլարը:
Նրանց առևանգման պատասխանատվությունն ստանձնել էր Zuwar Al Rida խմբավորումը:
Շիրակի նախկին մարզպետը նշել է, որ աշխատանքի հետ կապված առաջարկներ չկան եւ այդ մասին չի էլ մտածում:
Այստեղ ՀՀԿ-ական թեկնածուին ռեալ մրցակից է ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը, եւ այստեղ նույնպես մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին ակտիվորեն աջակցել նրան ընտրարշավում, ինչպես նաեւ քվեարկել նրա օգտին:
Նա նշել է, որ դաշնային մարմիններում վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքից ազատվել է 163 ծառայող, Ռուսաստանի սուբյեկտների պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` 32 ծառայող:
Այդ մասին նա հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրաց-թուրքական սահմանին գտնվող Ջամիլ գյուղ այցելության ժամանակ:
Սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավաքվում և ուսումնասիրվում են Սահմանադրական փոփոխությունների տարբեր առաջարկներ: Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս ընտրակարգով կազմակերպելու դեպքում` քվեարկությունը տեղի ունենա ռեյտինգային համակարգով:
Եթե Գերմանիո ճակատում աշխատելու համար պետությունն ընտրել է Վահանին, բնականաբար, նա չպետք է զլանար: Եթե պետք լիներ ադրբեջանական ճակատում դերակատար լինել` մենք կրկին չէինք զլանա` կաշխատեինք: Եթե սրանից իշխանությունը կշահի, թող շահի…
Համաշխարհային պրակտիկայում դեռևս չկան օրինակներ, երբ որևէ երկիր դառնում է նման դաշինքի (Մաքսային միության.- խմբ.) անդամ՝ չունենալով ընդհանուր սահման դաշինքի երկրների հետ:
Հետաքննությունը բավականաչափ ապացույցներ ունի Զեյնալովի կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ, որոնք էլ ընկած են մեղադրանքի հիմքում:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Բլումբերգ» կայքը հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք հատկապես վերաբերում են համաշխարհային մակարդակի վրա արձանագրվող տնտեսական իրադարձություններին։
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց դեմ «պատերազմ» է սկսել` «կեղտոտ» հոդվածներով «պատվիրելով» ՀՅԴ-ի դեմ:
2012 թվականին Միացյալ թագավորության զինված ուժերի հրամանատարության դեմ ներկայացվել է 5827 հայց:
Նրանց մեծ մասը կազմում են Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիները:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել այնպիսի օրենք, որը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հնարավորություն կտա բուժում ստանալ արտասահմանում, եթե նման օրենք ընդունեն պատգամավորները:
Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ետհաշվարկը գնում է ամբողջ ուժով: Եվրամիությունն իր հարևանության քաղաքականությունը սկսելուց 10 տարի անց և Արևելյան գործընկերության ստեղծումից 4 տարի անց դեռ լիովին վստահ չէ դրա հաջողության մեջ:
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործը կբացահայտվի մոտակա ամիսներին, և ժողովուրդը կիմանա նրա մահվան մասին իրականությունը:
Նախագահը ճիշտ է որակել ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից հրաժարվելու մասին Սաուդյան Արաբիայի որոշումը:
Նշվում է, որ դա կլինի Ուորլիքի երկրորդ այցն Ադրբեջան:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը:
Դավութօղլուն կարծում է, որ Ֆիդանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը վկայում է նրա լավ աշխատելու մասին:
Եթե հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն քաղաքական ու տնտեսական տեսանկյունից:
«Մտքովս չէր անցնի, որ «նամակ Ռուսաց թագավորին» գրվածքը կարդալուց հետո իմ կյանքում ականատես կդառնամ դրա շատ տխուր բեմականացմանը, որն առայժմ ողբերգական ժանրում է ներկայացվում»,- ասաց նա:
Դա մասնավորապես վերաբերում է խողովակաշարի երթուղու մոտ գտնվող 330 գյուղերի:
CNN-ի հրապարակած տեսանյութը տևում է մոտ 3 րոպե:
ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 9-ի ընտրություններում Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54 տոկոսը (3.126.113 մարդ):