Հրանտ Մարգարյան. Վարչապետի սկսած սև PR-ը ոնց սկսվեց, այդպես էլ ավարտվեց. մենք բացահայտեցինք նրան

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց դեմ «պատերազմ» է սկսել` «կեղտոտ» հոդվածներով «պատվիրելով» ՀՅԴ-ի դեմ: 168.am-ը Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ վարչապետի հայտարարած «պատերազմը» Դաշնակցության նկատմամբ ավարտվե՞լ է, թե՞ դեռ շարունակվում է:

Ի պատասխան նա նախ նշեց. ««Պատերազմ» բառը մի քիչ շատ քաշքշվեց: Դա իր բառն էր: Ես նկատի եմ ունեցել, որ վարչապետը վատ, ստահոդ հոդվածներ էր հրապարակում Դաշնակցության դեմ»:

Այնուհետև Հրանտ Մարգարյանը հավելեց.  «Նրա սկսած սև PR-ը ոնց սկսվեց, այդպես էլ ավարտվեց: Մենք բացահայտեցինք նրան: Նա երևի մտածում էր, որ մենք կներքաշվենք այդ սև պայքարի մեջ` չմտածելով, որ մեր մակադակը սև PR-ին սև PR-ով  պատասխանելը չէ»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը շեշտեց, թե կան մարդիկ, որոնք ընդհանրապես ոչ թե փորձում են լավ գործով, ճիշտ պահվածքով, ժողովրդականություն շահելով առաջ գնալ, այլ «սրա և նրա բերանը փակելով, կաշառելով, տեռորի ենթարկելով» ներկայացնել, թե  իրենք լավն են:

«Մեր նվազագույն քննադատությունն էլ վարչապետի կողմից թշնաբար ընդունվեց: Այն դեպքում, երբ մենք թշնաբար չէինք տրամադրված, եթե անգամ նրան ասում էինք, որ իր վարած քաղաքականությունը սխալ է»,- պարզաբանեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս