Մուրսիի հազարավոր կողմնակիցներ բողոքի ակցիաներ են անցկացրել Եգիպտոսում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնից գահընկեց արված Մոհամմեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ երեկ բողոքի ակցիաներ են անցկացրել երկրում: Ակցիայի ժամանակ նրանք կարգախոսներ են հնչեցրել՝ ընդդեմ բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի:
Կահիրեից հարավ ընկած Ֆայումում Մուրսիի աջակցության օգտին կազմակերպված բազմահազարանոց երթի ժամանակ մեկ մարդ ստացել է հրազենային վնասվածք: Նեղոսի դելտայում բախվել են Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները: Վիրավորվել է 4 մարդ:
Ալեքսանդրիայում բողոքի ակցիա են կազմակերպել Մուրսիի հարյուրավոր կողմնակիցներ: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 18-ի բողոքի ակցիաները գերազանցապես կրել են խաղաղ բնույթ: