Առևանգված թուրք օդաչուները շուտով ազատ կարձակվեն. Լիբանանի ՆԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանում առևանգված թուրք օդաչուները շուտով ազատ կարձակվեն: Այս մասին երեկ հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը: Վերջինս սակայն մանրամասներ չի ներկայացրել թուրք օդաչուների ազատ արձակման վերաբերյալ:

Türk Hava Yolları (Թուրքական ավիաուղիներ) ընկերության երկու օդաչուներ այս տարվա օգոստոսին անհայտ անձանց կողմից առևանգվել են Բեյրութում՝ ավտոբուսով հյուրանոց ուղևորվելիս: Նրանց առևանգման պատասխանատվությունն ստանձնել էր Zuwar Al Rida խմբավորումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031