Բաժիններ՝

Զեյնալովը հայտարարել է, որ Բրյուլևոյում ընդհանրապես հանցագործության վայրում չի էլ եղել

Մոսկվայի Բրյուլևոյի շրջանում Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովը հարցաքննության ժամանակ չի ընդունել մեղքը եւ հայտարարել է, որ անգամ չի եղել հանցագործության վայրում, հայտարարել է  ՌԴ հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Եթե ավելի վաղ նա, որպես վկա, հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ դանակով հարվածել է Շչերբակովին, ապա այսօր հայտարարել է, որ ընդհանրապես չի եղել սպանության վայրում եւ ոչ մի սպանություն չի գործել»,-ասել է Մարկինը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ հետաքննությունը բավականաչափ ապացույցներ ունի Զեյնալովի կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ, որոնք էլ ընկած են մեղադրանքի հիմքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031