Բաժիններ՝

Դատական հայցերը կաթվածահար են արել բրիտանական բանակն ու նավատորմը. BBC

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կարող են կաթված ստանալ՝ կապված վերջին տարիներին նրանց դեմ ներկայացված դատական հայցերի հզոր հոսքի հետ: 2012 թվականին Միացյալ թագավորության զինված ուժերի հրամանատարության դեմ ներկայացվել է 5827 հայց:

78 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 2517 հայց ներկայացվել է զինծառայողների կողմից՝ կապված գործատու Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կողմից իրենց իրավունքները խախտելու հետ:

29 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 724 հայց ներկայացվել է թագավորության զինված ուժերում պայմանագրով աշխատող քաղաքացիական անձանց կողմից: Դրանց մեծ մասը հենված է Մարդու իրավունքների եվրոպական խարտիայի վրա:

Ռադիոկայանն ընդգծել է, որ այս ամենի արդյունքում անգամ սերժանտը ստիպված է մտածել հնարավոր դատական հետապնդման մասին, երբ նա հրաման է արձակում Աֆղանստանում մարտադաշտում:

Ընդ որում, զինծառայողները Պաշտպանության նախարարությունից պահանջում են դրամական խոշոր փոխհատուցում՝ իրենց քաղաքացիական իրավունքների ու մարդու իրավունքների խախտման համար:

Մեծ Բրիտանիան ներկայումս ռիսկի է դիմում մնալ առանց մարտունակ զինված ուժերի, որոնք կաթվածահար են եղել դատական հայցերի ու գործընթացների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս