
Թուրքիայում բնակվող 10 000 վրացիներ Վրաստանի քաղաքացիություն կստանան. Սահակաշվիլի

Թուրքիայում բնակվող 10 000 վրացիներ կստանան Վրաստանի քաղաքացիություն, հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրաց-թուրքական սահմանին գտնվող Ջամիլ գյուղ այցելության ժամանակ, հաղորդում է «Грузия Online»-ը:
Նա բնակիչներին տեղեկացրել է օտարերկրյա քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու իր որոշման մասին: Նրա խոսքով` գործընթացն ուշ է սկսվել, սակայն անպայման կշարունակվի: «Փաստորեն ոչ միայն դուք եք կորցրել կապը Վրաստանի հետ, այլեւ Վրաստանը չգիտի, ովքեր եք եղել դուք, որտեղ եք ապրել»,-ասել է Սահակաշվիլին:
Ավելի վաղ նա այցելել է ծագումով վրացի Յուսուպ Արիպաղաօղլուի տուն եւ խաղողի այգի: