Բաժիններ՝

Ռուսաստանն արկտիկական գոտու զարգացման մեջ մինչև 2020 թվականը կներդնի 2 տրիլիոն ռուբլի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականը Ռուսաստանի արկտիկական գոտու սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերի ծավալը կազմելու է գրեթե 2 տրիլիոն ռուբլի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը:

Նա ընդգծել է, որ այդ գումարի մոտ 1/3-ը բաժին է ընկնում դաշնային բյուջեի միջոցներին: Չինովնիկները հուսով են ավելի քան 1 տրիլիոն ռուբլի ներգրավել ոչ բյուջետային աղբյուրներից, այդ թվում նաև ռուսական խոշոր ընկերություններից:

Նախարարը չի մանրամասնել, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն Ռուսաստանում շելֆի հանքավայրերի մշակման իրավունք ներկայումս ունեն միայն «Գազպրոմը» և «Ռոսնեֆտը»: Նախարարությունը մտադիր է նախգիծը կառավարության պետծրագրում ներառել մինչև նոյեմբերի 1-ը:

Նախորդ տարվա հոկտեմբերին Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ռուսական արկտիկական շելֆի յուրացման ներդրումների ծավալը գնահատել էր 500 միլիարդ դոլար՝ մինչև 2050 թվականը: Ռուսաստանի արկտիկական շելֆում կան նավթի ու գազի վիթխարի պաշարներ: Սակայն տարածաշրջանի կլիմայական բարդ պայմանների պատճառով Ռուսաստանը միայն սկսում է դրանց յուրացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս