Բաժիններ՝

Ռուբիոն հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման

Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի այն բանին, որ Վաշինգտոնը հրաժարվի խաղաղ կարգավորման միջնորդությունից և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թել Ավիվից Դոհա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

«Եթե նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ինչ-որ կերպ հրաժարվի դրանից (ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից) կամ, գիտեք, պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ և ասի. «Հերիք է», ապա աշխարհում չի մնա ոչ ոք, ով կարող է միջնորդ հանդես գալ», – պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ընդ որում, Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը «չի պատրաստվում հենց այնպես հրաժարվել միջնորդի դերից»։

«Երկրի (Ուկրաինայի) վերականգնման համար մի ամբողջ սերունդ կպահանջվի։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և որ մենք կարողանանք խաղալ մեր դերը դրանում։ Նա աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», – կարծում է Ռուբիոն։ 

Ռուբիոն նաև նշել է, որ նախագահ Թրամփը կարող է ինչ-որ  պահի հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելն անհնար է, բայց առայժմ ԱՄՆ ղեկավարը ջանքեր է գործադրում հակամարտության դադարեցման համար։

Պետքարտուղարին նաև հարցրել են «Ուկրաինայում կարմիր գծերի» մասին։ «Նա (ԱՄՆ նախագահը) փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ դնի հակամարտությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Եվրոպայում անվտանգության երաշխիքների շուրջ, որովհետև դա անհրաժեշտ կլինի բանակցությունների միջոցով  ցանկացած կարգավորման համար։ Եվ նա կշարունակի փորձել։ Ինչ-որ պահի նախագահը կարող է հանգել այն եզրակացության, որ դա անհնար է։ Նա դեռ չի հասել դրան, բայց կարող է հասնել։ Բայց, գիտեք, նա իրոք պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ: Նա պարզապես ցանկանում է, որ այն ավարտվի», – պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս