Շոյգուն գնահատել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Արաջիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում այս պահին իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ժամանակն իսկապես շատ կարևոր է, մենք քննարկելու բան ունենք թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է Շոյգուն, ով աշխատանքային այցով գտնվում է Բաղդադում։

«Ես հույս ունեմ կառուցողական և գործնական մթնոլորտի և այսօր մեր օրակարգում գտնվող հրատապ հարցերի քննարկման»,- հավելել է նա։

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Շոյգուն նշել է, որ այս պահին «իրավիճակը բարդ է»։

Տեսանյութեր

Լրահոս