Ես կգնա՞մ ոստիկանություն, որ ինձ պաշտոն տան, կամ չտան. Գիզիրյան

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը դեռ չի ձանձրացել հանգստից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշոտ Գիզիրյանը: «Հանգստանում եմ, հանգստանում: Չեմ կարծում, որ հանգիստս երկար է տեւել, դուռ շուտ է աշխատանքի անցնելը»,- ասել է նա: Շիրակի նախկին մարզպետը նշել է, որ աշխատանքի հետ կապված առաջարկներ չկան եւ այդ մասին չի էլ մտածում:

Հարցին, թե Արարատի մարզպետին չեք նախանձում, որ նա հրաժարականից անմիջապես հետո նշանակվեց ոստիկանապետի ավագ խորհրդական, նախկին ոստիկանը պատասխանել է. «Դա ինձ չի վերաբերում, այդ հարցը ուղղեք իրեն: Ես կգնա՞մ ոստիկանություն, որ ինձ պաշտոն տան կամ չտան: Ես չեմ ուզում աշխատել ոչ մի տեղ, հանգստանում եմ, ազատությունս վայելում եմ»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031