Բաժիններ՝

CNN-ը հրապարակել է Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա կատարված հարձակման տեսանյութը

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման մասին տեսանյութը: Ձայնագրությունն իրականացվել է դիտարկման տեսախցիկներով, երբ զինյալները մուտք են գործել շենք:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ահաբեկիչները մտնում առևտրի կենտրոն՝ կրակելով ինքնաձիգներից, ինչպես են նրանք առաջ շարժվում հարկերով և սուպերմարկետով: Ի թիվս այլ բաների, կադրում հայտնվել է նաև այն, թե ինչպես է հարձակում կատարողներից մեկը կրակում պառկած տղամարդու վրա:

CNN-ի հրապարակած տեսանյութը տևում է մոտ 3 րոպե: Ընդհանուր առմամբ, հեռուստաալիքի տրամադրության տակ կա դիտարկման տեսախցիկներով կատարված մի քանի ժամվա ձայնագրություն, որոնցում երևում է, թե ինչպես են հեռախոսով խոսում ահաբեկիչները, աղոթում և որոնողական աշխատանքներ իրականացնում առևտրի կենտրոնում:

Ահաբեկիչները Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա հարձակվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին՝ պատանդ վերցնելով մի քանի հարյուր մարդու: Զինվորականներին հաջողվել էր 4 օր անց ազատել նրանց: Ընդհանուր առմամբ, ահաբեկչության հետևանքով զոհվել է 61 պատանդ, ինչպես նաև 6 զինվորական:

Գրոհի ժամանակ սպանվել է 5 ահաբեկիչ: Եվս ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր սոմալիական «Ալ Շաբաբ» խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս